03.07.2017|
23:21
Հուլիսի 4-ին, 5-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն առաջիկա երկու օրը կբարձրանա 2-3 աստիճանով՝ 5-6 աստիճանով նորմայից բարձր, հուլիսի 6-8-ին կնվազի 4-6 աստիճանով: